Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Բելառուսի իշխանություններին կոչ է արել ապահովել ժողովրդավարական ընտրություններ: Խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրությունները մեծամասնական են լինելու`110 պատգամավոր պետք է ընտրվի 110 ընտրատարածքում:
ԿԸՀ տվյալներով ընտրություններին մասնակցում է ավելի քան 360 թեկնածու:
«Մենք կառավարությանը կոչ ենք անում, որ խորհրդարանական ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին, որպեսզի բոլոր թեկնածուներն ունենա հավասար հնարավորություններ և որպեսզի ԵԱՀԿ-ի դիտորդները կարողանան իրականացնել իրենց խնդիրը»,- նշվում է Շուլցի հայտարարության մեջ, որը ստացել է Ria Novosti-ին:









































