Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մախաչկալայի «Անժի»-ի տնօրեն Ռոբերտո Կարլոսը վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տխրելու պատճառներ չունի: Բացի այդ` նա պորտուգալացի ֆուտբոլիստին համեմատել է կատալոնական «Բարսելոնա»-ի խաղացող Լիոնել Մեսսիի հետ:
«Ռոնալդուն անհանգստանալու և տխրելու պատճառներ չունի: Նրան շատ են սիրում, իսկ խնդիրները լուծվում են: Ռոնալդուն ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Մեսսին ուժեղ խաղացող է, սակայն «Ռեալ»-ի և համաշխարհային ֆուտբոլի համար առաջատարը Ռոնալդուն է»,- հայտարարել է բրազիլացին:









































