Վրացական The messenger պարբերականը գրում է, որ քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկում են Ղարաբաղում ռազմական առճակատման հնարավորությունը: Շեշտվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքում Ադրբեջանը առաջատար է, այդ ուղղությամբ լուրջ քայլերի շնորհիվ:
Մասնավորապես, 2009-ի համեմատ, երբ ռազմական կարիքների վրա ծախսվել էր 1,59 միլիարդ դոլար, 2011-ին այդ թիվը հասցվելու է 3.1 միլիարդի: Հայաստանը նույնպես զգալի գումարներ է ծախսում սպառազինությունների վրա, սակայն ամեն դեպքում հայկական ծախսերը զգալիորեն զիջում են ադրբեջանական ծախսերին: Ողջ ԱՊՀ տարածքում այս երկու երկրներն իրենց համախառն ներքին արդյունքի ամենամեծ տոկոսն են վատնում զենք գնելու վրա:
Զարգացումներն անհնար է կանխատեսել, սակայն վերլուծաբանների կարծիքով, դրանք կանխող ամենալուրջ փաստարկը Ռուսաստանն է: