РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլի Արդարադատության պալատում մեկնարկել է թուրքական ԶԼՄ-ների 44 ներկայացուցիչների դեմ դատական գործընթացը, որոնք մեղադրվում են երկրում ահաբեկչական հռչակված և արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ կապեր պահպանելու մեջ:
Դատախազության պատրաստած մեղադրականը կազմում է 800 էջ: Դրանում ասվում է, որ ամբաստանյալները մտնում են, այսպես կոչված, «մամլո կոմիտեի» մեջ և զբաղվել են «PKK-ի գործունեության ու նրա իրագործած ակցիաների օգտին քարոզչությամբ»: Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին սպառնում է 7.5-22.5 տարվա ազատազրկում:
Նրանք դատարանում են հայտնվել «Քրդստանի համայնքների միության» (KCK) գործի շրջանակներում, որին տեղական իշխանությունները համարում են «PKK-ի քաղաքային թև»:







































