France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Իրանը սկսել է արգելափակել անգլերեն ու պարսկերեն լեզուներով այն SMS-ները, որոնցում առկա է «դոլար» բառը: Բացի այդ, արգելափակված են պարսկերենով «արտարժույթ» բառով հաղորդագրությունները:
Միևնույն ժամանակ, ազատորեն ուղարկվում են դոլարի նշաններով (USD և $) հաղորդագրությունները: Դա նաև վերաբերում է «եվրո» բառով նշաններին: Իրանական խոշորագույն բջջային օպերատորները՝ MCI-ն ու Irancell-ը, հայտարարել են, որ իրենք չեն ֆիլտրում այդօրինակ հաղորդագրությունները:
Հիշեցնենք, որ երեկ Իրանում կտրուկ թանկացել են դոլարը, եվրոն և ֆունտ ստեռլինգը: