ԱՄՆ բնակիչների թվով երրորդ քաղաքում՝ Չիկագոյում, ուսուցիչների արհմիությունները զանգվածային անժամկետ գործադուլ են հայտարարել, որին կմասնակցի շուրջ 30 հազար ուսուցիչ և դպրոցի աշխատակից,- հաղորդում է CNN-ը:
Գործադուլը կսկսվի երկուշաբթի և կընդգրկի մոտ 700 դպրոց, ավելի քան 400 հազար դպրոցականներ ստիպված կլինեն ուսումնական տարվա սկզբին տանը մնալ: Արհմիությունների ներկայացուցիչների և դպրոցների ղեկավարության միջև բնակցությունները շարունակվել են մոտ 2 շաբաթ, սակայն այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ:
Չիկագոյի ուսուցիչների արհմիւթյան նախագահ Քարեն Լյուիսի խոսքերով, բանակցությունների ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սական դրանք բավարար չեն եղել գործադուլը կանխելու համար: Ուսուցիչները մասնավորապես դժգոհում են աշխատավարձից, ինչպես նաև իրենց աշխատանքի գնահատման նոր համակարգից: Ենթադրվում է, որ նոր կանոնների համաձայն՝ ուսուցիչների աշխատանքի արյունավետությունը կորոշվի աշակերտնտի թեստերի արդյունքների հիման վրա:
Հեռուստաալիքը նշում է, որ շրջանում չեն փակվում միայն 144 դպրոց, սակայն նրանց աշխատանքային ժամերը կկրճատվեն, և ծնողներին խորհուրդ է տրվում երեխաներին բերել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բացի այդ, քաղաքի ոստիկանությունը գործադուլի ժամանակ կաշխատի հատուկ ռեժիմով՝ առանց հսկողության մնացած աշակերտների հետ կապված որևէ միջադեպ թույլ չտալու համար:










































