Բրիտանական BP նավթագազային հսկան բանակցություններ է վարում ամերիկյան նավթային Plains Exploration and Production ընկերության հետ Մեքսիկական ծոցում իր ակտիվները 7 մլրդ դոլարով վաճառելու մասին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն, ինչպես հաղորդում է հրատարակությունը, մոտ օրերս արդեն կհայտարարվի գործարքի մասին:
Վաճառքի ենթակա ակտիվները իրենցից ներկայացնում են նավթագազային ոչ մեծ հանք Մեքսիկական ծոցում, որը, ըստ BP-ի ղեկավարների, այնքան էլ գրավիչ չէ ընկերության ապագա զարգացման տեսակետից:











































