Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական սերիայում Քարդաշյանների ընտանիքն իսկական բժշկական դրամա է ցուցադրել: Քլոն անհանգստություն է հայտնել չհղիանալու առնչութամբ (բժիշկը նրան հայտնել է ձվազատման հետ խնդիրների մասին), Քիմը ցանկություն է հայտնել սառեցնել իր ձվաբջիջները, իսկ նրանց մայրը՝ Քրիս Ջենները՝ ենթարկվել կրծքերի մեծացման վիրահատության: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Մինչ Քորթնին ցանկանում է բարձրացնել իր պտղաբերությունը, նրա ամուսինը՝ Սքոթ Դիզիկը, ցանկանում է ճիշտ հակառակն անել. նա այցելել է իր բժշկին՝ իմանալու մասնագետի կարծիքը հնարավոր անոթահատման (վազէկտոմիա) մասին: Պատճառն այն է, որ Քորթնին 4 երեխա է ուզում: Նրանք արդեն իսկ երկու երեխա ունեն: Իր ծրագրերի մասին փեսան վստահել է Ռոբ Քարդաշյանին, որը, սակայն, այդ մասին տեղեկացրել է քրոջը:
Քույրերի անձնական կյանքով մտահոգված Քիմ Քարդաշյանն անհանգստություն է հայտնել իր հետագա հղիության առնչությամբ՝ կապված տարիքի հետ: 31-ամյա աստղը սկսել է մտածել, որ եթե Քլոն 28 տարեկան է ու ձվազատման հետ կապված խնդիրներ ունի, ապա իր վիճակը պետք է որ ավելի բարդ լինի: Քիմը ցանկություն է հայտնել սառեցնել իր ձվաբջիջները:







































