Գյումրիում, ըստ նախնական տվյալների, քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը՝ հավաքելով 27 500 ձայն: Մյուս թեկնածուներից Հովսեփ Սիմոնյանը հավաքել է 10 281, Անդրանիկ Ավետիսյանը՝ 2 458, Սպարտակ Պետրոսյանը՝ 2 130 ձայն:
Արթիկում գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Խաչատուր Վարագյանը պարտվել է ՀՀԿ անդամ Արսեն Աբրահամյանին: Վարագյանը հավաքել է 3 249, իսկ Արսեն Աբրահամյանը՝ 5 732 ձայն:










































