Հետաքրքիր արդյունքներ են գրանցվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում սեպտեմբերի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում. անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը ստացել է ընտրողների 1,107 քվե, իսկ նրա մրցակիցներ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանը և Միշա Հովհաննիսյանն արժանացել են համապատասխանաբար՝ 994 և 456 ձայների:
Մեղրիում ընտրություններին 3,538 ընտրողներից մասնակցել են 2,685-ը, անվավեր է ճանաչվել 106 քվեաթերթիկ:
Այս թվերը ենթակա են որոշակի փոփոխության: Վերջնական արդյունքները կհրապարակվեն կեսօրին:








































