Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Բաքվի և Անկարայի միջև վիզային ռեժիմի խնդրի լուծմանը նորից խանգարել է Իրանը: Թերթի պնդմամբ՝ թեև Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր համաձայնության են եկել վիզային ռեժիմի շուրջ՝ Իրանի հակազդեցությունը խանգարել է երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ միջպետական համաձայնագրի ստորագրմանը:
Իրանական կողմը պայման է դրել, որ եթե Ադրբեջանը վերացնի Թուրքիայի հետ գործող վիզային ռեժիմը, ապա նույն կերպ պետք է վարվի նա Իրանի քաղաքացիների պարագայում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կփակի դեպի Նախիջևան ցամաքային հաղորդակցությունը:
Ադրբեջանի իշխանությունները թուրքական կողմին հասկացրել են, որ պատրաստ են վերացնել վիզային ռեժիմը, սակայն Իրանի հակազդեցությունը խանգարում է այդ հարցի իրագործմանը: Թուրքական կողմն էլ ըմբռնումով է մոտեցել դրան:









































