The Daily Mail-ը բարձրաձայնել է Մեծ Բրիտանիայում վաղ ամուսնությունների մասին: Ինչպես պարզ է դառնում հրապարակումից, Բրիտանիայում մուսուլմանական մզկիթների առաջնորդները համաձայնում են գաղտնի օրհնել վաղ ամուսնությունները` ծնողների հետ նախապես պայմանավորվելով, որ այդ մասին ոչ ոք չիմանա:
Հետաքննությամբ պարզվել է, որ Փիթերբորոյի Հուսայինի իսլամական կենտրոնում, որը Եվրոպայի առաջին շիայական մզկիթն է, հոգևորականը համաձայնել է պսակադրել 12-ամյա աղջկան` ձևանալով որպես նրա հայր: Ի դեպ, աղջիկը ինքնակամ է ամուսնացել:
Իմամ Մուհամմեդ Կասամալիի խոսքով` շարիաթի օրենքները թույլ են տալիս վաղ ամուսնությունները, սակայն եթե այլ երկրում աղջիկը ոստիկանությանը հայտնի հարկադիր ամուսնության մասին, լուրջ խնդիրներ կառաջանան:
Բրիտանական օրենքը իմամներին թույլ է տալիս իրականացնել վաղ պսակադրության արարողություններ` պայմանով, որ զույգը սեռական հարաբերութուններ չի ունենա մինչև 16 տարեկանը, իսկ շարիաթը թույլ է տալիս այդ հարաբերութունները` անկախ տարիքից: Բրիտանական օրենքն այդ դեպքը դիտարկում է որպես բռնաբարություն, եթե նույնիսկ նրանք օրինական ամուսիններ են:
Նշենք, որ վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է հարկադիր ամուսնությունները « հանցանք» որակելու ծրագրերի մասին` կանխելու շարիաթի կողմից թելադրվող վաղ ամուսնությունները:








































