Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
Վերջին` 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր ուժերն է չափում Հունգարիայի ընտրանու հետ: Արդեն ավարտվել են 2 պարտիաներ: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը միավորը կիսեց Պետր Լեկոյի հետ: Արոնյանը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում:
Գաբրիել Սարգսյան – Ֆերենց Բերկեշ պարտիան նույնպես խաղաղությամբ ավարտվեց: Մրցավեճն ավարտվեց 45-րդ քայլում:
Այսպիսով` Հայաստան – Հունգարիա մրցավեճում հաշիվը 1:1 է:






































