Sunday, 14 06 2026
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

Պուտինը պատասխանել է կռունկների հետ թռիչքի մասին կատակներին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է կռունկների երամն առաջնոդելու վերաբերյալ նրա հասցեին համացանցում տարածված խայթող մեկնաբանություններին:

Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ նախագահին հարց են տվել կռունկներին ուղեկցելու ակցիայի վերաբերյալ: Լրագրողը հետաքրքրվել է համացանցում տարածված մեկնաբանությունների վերաբերյալ նախագահի վերաբերմունքին` ուշադրություն դարձնելով այդ արշավը ընտրական վիճակագրության դիտանկյունից ներկայացնելու Քսենյա Սոբչակի արտահայտություններին:

Նա նշել է, որ կռունկների 63 տոկոսը թռել է Պուտինի հետևից, մնացածը նախընտրել են թռչել հարավ, և միայն մի փոքր մասն է մնացել` բույն կառուցելու հրապարակներում և բուլվարներում: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:

«Իսկապես, ոչ բոլոր կռունկներն են միանգամից թռել, չեն թռել միայն թույլ կռունկները: Առաջին կամ երկրորդ փորձից բոլորն էլ թռել են»,- պատասխանել է Պուտինը:

Նա ավելացրել է. «Ազնվորեն պետք է ասեմ, որ դրանում առկա է նաև առաջնորդ-օդաչուի մեղքը` չափազանց արագ բարձրություն և արագություն հավաքելու համար, ինչին հետևել բոլոր կռունկները չեն կարողացել: Պարզապես որոշակի պահերի, նկատի ունեմ եղանակային վատ պայմանները՝ այդ թվում քամին, օդաչուն ստիպված է հապճեպ զարգացնել արագությունն ու բարձրությունը, այլապես համակարգը կարող է խափանվել»:

Նրա խոսքով` «կան, իհարկե՛, թռչուններ, որոնք երամով ընդհանրապես չեն թռչում, նախընտրում են բույն հյուսել ինչ-որ առանձին տեղ»: «Ի՞նչ արած, դա այլ խնդիր է, սակայն նույնիսկ եթե նրանք երամի անդամ չեն, միևնույն է, նրանք մեր պոպուլյացիայի անդամներն են, և նրանց պետք է վերաբերվել զգուշավորությամբ»,-ասել է Պուտինը:

Խոսելով մեկնաբանություններից` Պուտինը հայտնել է. «Ի՞նչ ասեմ. ինքներդ թռչեիք»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Յամալ, մասնակցել «Հույսի թռիչք» նախագծին՝ ուղղված սպիտակ կռունկների պահպանմանը:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադ»-ը, Պուտինը մասնակցել է գիտահետազոտական խմբի փորձերից մեկին, որի նպատակը եղել է բուծարանի կռունկներին ցույց տալ իրենց թռիչքի ուղղությունը: Դելտապլանով, որը կռունկներն ընդունում են որպես իրենց առաջնորդ, Պուտինը երեք թռիչք է իրականացրել՝ մեկը ճանաչողական, երկուսը՝ թռչունների հետ:

Առաջին անգամ Պուտինի թռիչքի ուղղությանը հետևել է միայն մեկ կռունկ: Երկրորդ թռիչքը բարեհաջող է ավարտվել. Պուտինին հետևել է 5 կռունկ, չնայած մի քանի պտույտից հետո մնացել են միայն երկուսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում