«Գրադ» համակարգի երեք հրիթռ է արձակվել Գազայից Իսրայելի Բեեր-Շևա և Նետիվոտ քաղաքների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի` սեպտեմբերի 9-ին: Երկու հրթիռ է ընկել Բեեր-Շևա քաղաքի մոտակայքում:
Նետիվոտում վնասվել են երկու շենքեր, որոնցից մեկն ամբողջությամբ քանդվել է: Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել, ևս չորսը շոկային վիճակում են: Մանրամասնվում է, որ մարդիկ վիրավորվել են, երբ փախել են ապաստարան: Հրթիռային հարձակման մասին Նետիվոտի բնակիչներին զգուշացրել են տագնապի ազդանշանները:










































