Tuesday, 14 05 2024
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ

Եվ եթե սա է Մայր բուհը

Ռամիլ Սաֆարովի ազատության որոշակիորեն մութ պատմությունը բավական բան բացահայտեց Հայաստանում, Հայաստանի հասարակական կառուցվածքում, պետական կառուցվածքում, այդ ամենի բովանդակության մեջ:

Օրինակ՝ բացահայտման առումով հազար արժե Երևանի պետական համալսարանի որոշումը՝ էքստրադիցիայի վերաբերյալ Հունգարիայի որոշման պատճառով չմասնակցել Կենտրոնական եվրոպական համալսարանի նախաձեռնած միջազգային գիտաժողովին, որը տեղի էր ունենալու Երևանում, և որի հեռանկարում Հայաստանի և հայության համար բավական լավ գիտա-մշակութային զարգացումներ էին ուրվագծվում:

Որ Երևանի պետական համալսարանն իր բովանդակությամբ, կառավարմամբ, պրոֆեսորադասախոսական կազմի զգալի մասով, նաև որպես հետևանք՝ ուսանողության զգալի մասով բացարձակապես չի համապատասխանում 21-րդ դարի մրցունակ պետության քաղաքացի և հասարակություն պատրաստելու, նաև մասնագետ պատրաստելու պահանջներին՝ երևի թե քչերի համար էր վիճարկելի: Բայց, Սաֆարովի առիթով ԵՊՀ կայացրած այդ որոշումը կարծես թե վեր է նաև այդ քչերի պատկերացումներից:

Երևի Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ու նրա անձնակազմը մտածել են անհամեստորեն, որ եթե ԵՊՀ-ն կայացնի Կենտրոնական եվրոպական համալսարանին մերժելու այդ որոշումը, ապա Հունգարիան դրանից պարզապես մինչև հոգու խորքը կամ կվախենա, կամ կցնցվի և հատուկ դեսանտային խմբով կփորձի հետ վերադարձնել Սաֆարվին Բուդապեշտ, իսկ Հայաստանին էլ միլիարդավոր դոլարների փոխհատուցում կտա վիրավորելու և նյարդայնացնելու համար: Սա ձեզ անտրամաբանակա՞ն է թվում, անհեթե՞թ, դուք չե՞ք հավատում, որ կարող էին պետհամալսարանում նման բան կամ նման կերպ մտածել: Բարի, գուցե: Բայց, դժվար է ասել, թե ուրիշ ի՞նչ պետք է մտածեին, ի՞նչ են մտածել պետհամալսարանի պատասխանատուները այդ որոշումը կայացնելու համար: Որևէ այլ բանով ուղղակի հնարավոր չէ տրամաբանորեն հիմնավորել կայացված որոշումը, որովհետև եթե Հայաստանը պետական խնդիր ունի Հունգարիայի իշխանության հետ, ապա պետհամալսարանն այստեղ ուղղակիորեն չպետք է իր վրա վերցնի պետական քաղաքականության մասնիկի դերը, պետական քաղաքականության գործիքի դերը: Չէ՞ որ Կենտրոնական եվրոպական համալսարանը Հունգարիայի իշխանությունը չէ, չէ՞ որ այդ համալսարանում չէ, որ կայացվել է Սաֆարովին հանձնելու որոշումը: Առավել ևս, որ Կենտրոնական եվրոպական համալսարանը հունգարական համալսարան էլ չէ, պարզապես տեղակայված է Հունգարիայում՝ Բուդապեշտում, սակայն, այսպես ասած, միջազգային բուհ է: Ավելին, այդ բուհը ոչ թե հունգարացիները, այլ ամերիկացիներն են հիմնադրել:

Այս ամենով հանդերձ, առնվազն տարակուսելի է, որ Երևանի պետական համալսարանում կայացվում է նման մի որոշում: Մյուս կողմից՝ նկատի ունենալով, թե ով է պետհամալսարանի ռեկտորը (ՀՀԿ անդամ Արամ Սիմոնյան), կարելի է ամենևին չզարմանալ, որ կայացվում են նման որակի և բովանդակության որոշումներ, իսկ պետհամալսարանն էլ իրեն վերագրում է պետական կառավարման համակարգի օղակի գործառույթներ:

Սակայն ՀՀԿ-ն ունի նաև այսպես կոչված կառավարման խորհուրդ, որի նախագահն է Սերժ Սարգսյանը: Այն Սերժ Սարգսյանը, որը օրերս խնդրում էր հասարակությանը, հատկապես երիտասարդներին, որ նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, քանի որ դա Հունգարիայի կառավարության կամ իշխող կուսակցության դրոշը չէ, որ պետք չէ հունգար ժողովրդի հետ թշնամանալ մեկ պաշտոնյայի, մեկ կուսակցության կամ մեկ կառավարության պատճառով: Իսկապես տրամաբանական խոսքեր են, թեև ուշացած, որովհետև դրանք պետք էր ասել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունը խզելու մասին հայտարարությունից անմիջապես հետո, որ դրոշները չայրվեին ու լոլիկները չնետվեին: Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, եթե, իհարկե, այդ ուշ պարագայում արվում է իրական ինչ-որ բան, ոչ թե հերթական թատերական շոուն է բեմադրվում:

Միևնույն ժամանակ, վատ չէր լինի իհարկե, եթե Սերժ Սարգսյանը, լինելով ԵՊՀ Խորհրդի նախագահ, հայտներ պետհամալսարանի ղեկավարությանը, որ Կենտրոնական եվրոպական համալսարանը Հունգարիայի վարչապետի, իշխանության, իշխող կուսակցության կամ կառավարության համալսարանը չէ, այլ եվրոպական նշանակության մի համալսարան, որի հետ հարաբերությունը կարող է միմիայն արդյունավետ լինել Երևանի պետհամալսարանի համար թե՛ զուտ կրթական տեսանկյունից, թե՛ նաև հեղինակության առումով, էլ չասած՝ գիտա-մշակութային այն արդյունքը, որ կարող է լինել այդ գործակցությունից:

Այդ դեպքում դրոշը չայրելու վերաբերյալ «խնդրանքը» ստանում է լիարժեք իմաստ: Այլապես, մի կողմից՝ Սարգսյանը խնդրում է դրոշ չայրել, մյուս կողմից՝ պետհամալսարանը, որի կառավարման խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, խզում է կապերը հեղինակավոր եվրոպական կրթական հաստատության հետ: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը դրոշի մասին իր բարոյախրատական ելույթով ընդամենը քարոզչական հարց էր լուծում, հարցեր միջազգային հանրության հետ, որ հետո ստիպված չլինի մի քանի երիտասարդի ռոմանտիզմի կամ ծայրահեղ ընկալումների պատճառով բացատրություններ տալ միջազգային հարթակներում: Իսկ պետհամալսարանի կայացրած որոշման համար նրանից, իհարկե, Եվրամիությունում կամ Եվրոպայի խորհրդում բացատրություններ հազիվ թե պահանջեն, որովհետև այստեղ պետական դրոշի, այսինքն՝ պետության հանդեպ վիրավորական կամ ծայրահեղական քայլերի մասին չէ խոսքը:

Այսպիսով, պետհամալսարանը դառնում է Սերժ Սարգսյանի ադեկվատության ևս մեկ ցուցիչ, և եթե առաջիկայում ինչ-որ կերպ կշտկվի այս, մեղմ ասած, անտրամաբանական որոշումը, ապա դրանից հետո իսկապես կարելի է խոսել այն մասին, որ գոնե մեկ ադեկվատ լիարժեք քայլ կամ եզրահանգում Հայաստանի իշխանությունը կատարել է այս ամենի ընթացքում: Իսկ եթե պետհամալսարանի որոշումը մնա ուժի մեջ, և որևէ էական քայլ չարվի դրա շնորհիվ ստեղծված անհեթեթ իրավիճակը հանգուցալուծելու համար, ապա այստեղ արդեն պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն Արամ Սիմոնյանի, այլև ԵՊՀ Խորհրդի և հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի վրա. պատասխանատվություն ոչ թե միջազգային հանրության, այլ սեփական հասարակության առաջ՝ նրան նոր մտածողության, նոր արժեհամակարգի վրա հիմնված, լայն աշխարհայացքի մշակույթ հաղորդելու իմաստով, որի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի պետհամալսարանի այդ որոշումը:

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում