Իտալիայում վթարի է ենթարկվել Cessna 402B թեթևշարժիչային օդանավը, որի ուղևորը նկարահանումներ է կատարել Google Maps-ի համար: Այս մասն տեղեկացնում է Euronews-ը:
39-ամյա լուսանկարիչ Անտոնիո Սավոլդին և 50-ամյա օդաչու Ալֆրեդ Սեգարոլը Իտալիայի Բրեշիա քաղաքից թռչում էին Հռոմ: Իտալիայի մայրաքաղաքի հարավային ծայրամասում վթարի հետևանքով երկուսն էլ զոհվել են: Անկումից անմիջապես հետո օդանավը հրդեհվել է`գործնականում զոյացնելով ողջ մնալու շանսերը:
Ներկայում աշխատանքներ են իրականացվում` ողբերգության պատճառների բացահատման ուղղությամբ: Վթարի պատճառ կարող էր լինել ինչպես մեխանիկական թերությունը, այնպես էլ վառելիքի պակասությունը: Վթարի ականտեսները վկայում են, որ անկման պահին ինքնաթիռի շարժիչը չի աշխատել, իսկ օդաչուն մինչև վերջին պահը փորձել է վթարային վայրէջք իրականացնել:
Վթարի իրական պատճառի բացահայտումը բարդացնում է այն փաստը, որ Cessna-ի համար սև արկղեր նախատեսված չեն:
Cessna 402 օդանավերը թողարկվել են ամերիկայն Cessna ընկերության կողմից` 1972-1985 թթ.: Այդ մոդելի տասնյակ օդանավեր մինչ օրս կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում:







































