Բուքինհեմյան պալատը հաղորդել է Էլիզաբեթ II-ի շան վախճանի մասին: Կենդանին, ինչպես նաև կորգի ցեղախմբի ևս երկու շներ, թագուհու հետ նկարահանվել էր Ջեյմս Բոնդի մասին կատակերգական մանրապատման մեջ, որը ցուցադրվել է Լոնդոնում օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հոլովակում Մոնտի անունով շունը մյուս երկու կորգիների հետ հանդիպում է դերասան Դենիել Կրեյգին` Բուքինհեմյան պալատի մոտ:
Մոնտին 13 տարեկան էր: Նրա նախորդ տերը 2002 թվականին մահացած մայր թագուհին էր:
Պալատում շարունակում են ապրել մյուս երկու կորգիները` Ուիլոուն և Հոլին, ինչպես նաև դորգի տեսակի (կորգիի և տաքսայի միախառնուրդն է) երկու շուն` Քենդին և Վուլկանը:











































