Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին վնասվածքի պատճառով չի կարողանա որոշ ժամանակով օգնել Իտալիայի հավաքականին:
Նշենք, որ Դե Ռոսին Իտալիա – Բուլղարիա խաղի 75-րդ րոպեին ազդրի վնասվածք էր ստացել ու փոխարինվել` չկարողանալով շարունակել հետագա պայքարը:
Որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը Հռոմում բուժզննում կանցնի, որից հետո միայն պարզ կդառնա` որքան ժամանակ է հարկավոր ապաքինման համար: Ըստ իտալական մամուլի՝ Դե Ռոսին կարող է բաց թողնել մեկ ամիս:








































