Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Բուլղարիայի ազգային հավաքականի հետ ոչ-ոքի խաղալուց հետո «Սկուադրա աձուրայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանեց, որ իրենք թերագնահատել էին մրցակցի հնարավորությունները:
«Մեր հակառակորդն արժանի չէր պարտության: Հանդիպման վերջին 20 րոպեները մենք Դե Ռոսիի վնասվածքի պատճառով անցկացրինք 10 հոգով, և կարող էինք նաև պարտվել: Իհարկե, մենք ցանկանում էինք մեկնարկային խաղում 3 միավոր վաստակել, բայց ոչ-ոքին վատ արդյունք չէ:
Բուլղարիայի հավաքականը լավ էր խաղում, բայց մենք նույնպես հնարավորություն էինք տալիս դա անել: Իտալիայի հավաքականը թերագնահատել էր իր հակառակորդին»,- հայտարարել է Բուֆոնը:







































