Ամերիկյան Օկլահոմա նահանգում փոթորկի ժամանակ զոհվել է չորս մարդ, ներառյալ մեկ երեխա: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:
Երեք մարդ զոհվել է, երբ ուժեղ քամին ավերել է անիվների վրա գտնվող տուն-ֆուրգոնը Նովատայի շրջանում:
Տեղի 70-ամյա բնակիչներից մեկը զոհվել է, երբ քամին նրա ավտոմեքենան նետել է բետոնափակոցի վրա: Վարորդը մնացել է փակված մեքենայում և մի քանի ժամ անց մահացել ստացված վերքերից:
Փոթորկային ցիկլոնը, որն անցնում է Օկլահոմայի վրայով, ձևավորվել է ուրբաթ օրը տաք և սառը մթնոլորտային զանգվածների միախառնման հետևանքով:






































