Թալիբները ստանձնել են Քաբուլում` ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի մոտ, տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Դուջահիդը էլեկտրոնային փոստով տարածված հաղորդագրության մեջ նշում է, որ մահապարտը եղել է Լոգար նահանգի 28-ամյա մի գրոհային: Հարձակման նշանակետը եղել են արևմտյան կոալիցիայի զինվորները և Աֆղանստանի անվտանգության ծառայության աշխատակիցները:
ՆԱՏՕ-ում նշել են, որ դաշինքի բոլոր շինություններն ու բազաները ներկայումս անվտանգ են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է վեց խաղաղ բնակիչ: Հաղորդվում է, որ զոհվածների թվում կան երեխաներ:







































