Ադրբեջանի Սաբիրաբադի և Սաաթլիի շրջանների մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել, որն ավարտվել է նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակով, տեղեկացնում է Regnum-ը:
«Ոչ տեռոռին ու կոռուպցիային» կարգախոսով անցած ակցիային մասնակցել է մոտ 300 մարդ, որոնք բողոքել են կառավարության կողմից 2010-ի հեղեղումներից տուժած բնակավայրերը չվերականգնելու դեմ:
Նախագահ Ալիևին նրանք ուղղել են մի քանի կետերից բաղկացած նամակ, այդ թվում փոխհատուցել բնական աղետների պատճառած վնասներն ու պատժել տեղական կաշառակեր իշխանություններին:
Նախապես բողոքը նախատեսված է եղել անցկացնել Սաբիրաբադ քաղաքում, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տվել ցույց անցկացնել և ձերբակալել են 4 ցուցարարի:









































