54-ամյա դերասանուհի Շերոն Սթոունը Լոս Անջելեսի Դաունթաունում տեղի ունեցած Նորաձևության շաբաթի առթիվ կարմիր գորգի վրայով անցնելիս իր մինչև կրունկը հասնող ոսկեգույն զգեստով մթագնել է իրենից բավական երիտասարդ գործընկերների փայլը:
«Հիմնական բնազդի» աստղը հեքիաթային տեսք ուներ իր երկար ոսկեգույն զգեստով, որը ուլունքների և ժանյակների համակցություն էր:
Նա իր զգեստի հետ համադրել էր փայլուն ոսկեգույն կրունկներ, ոսկեգույն կլատչ և գեղեցիկ խաչ:
Վերջերս CNN-ին տված հարցազրույցում նա ասել է. «Առաջին պահը, երբ դու հայտնի ես դառնում, այնքան հրաշալի է, այնքան հուզիչ և հեքիաթային»:
Կարմիր գորգի վրայով անցել է նաև Մեթյու Մըկքոնգհիի կինը` Կամիլան, ով հղի է: Նա կրել է կապույտ և սև զգեստ:
Միք Ջագերի 21-ամյա դուստրը ևս հրաշալի տեսք է ունեցել իր դեղին զգեստով և սև ժակետով:











































