Գինկգո բիլոբան հանրահայտ բուսական միջոցը, որը նախատեսված է Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանելու, հիշողությունը բարելավելու և կենտրոնացումը մեծացնելու համար, Ֆրանսիայի Կասելարդի հիվանդանոցի փորձագետներն անօգուտ են համարում, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականները բույսը փորձարկել են 2854 տարեց կամավորների վրա (70 և ավելի տարեկան), հայտնում է Med Daily-ն: Այնուհետև կատարվել է հիշողության և ուղեղի աշխատանքի թեստավորում:
5 տարի անց բույսն ընդունողների 4%-ը բախվել է Ալցհեյմերի հիվանդությանը, իսկ այն չընդունած խմբի դեպքում նույնը տեղի է ունեցել 5%-ի դեպքում:
Գինկգոյի էքստրակտը ստացվում է գինկգո ծառի տերևներից: Սա հնագույն ծառ է, որը կարողացել է վերապրել սառցակալման ժամանակաշրջանը: Ներկայումս այն աճում է միայն Չինաստանում: Տերևներում պարունակվում են մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, դիտերպեններ և սեսկվիտերպեններ: Ընդունված է համարել, որ այդ նյութերն ուժեղացնում են արյան հոսքը, բարելավում արյան շրջանառությունը:






































