Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին նշել է, որ ընթացիկ մրցաշրջանն առանցքային կլինի թիմի համար, որն անցած խաղաշրջանի անհաջողություններից հետո կադրային փոփոխությունների է ենթարկվել:
«Սա շատ կարևոր մրցաշրջան է «Ինտեր»-ի համար: Մեզ առանցքային տարի է սպասվում, քանի որ այժմ թիմում փոփոխություններ են կատարվում՝ այն թե´ Իտալիայում, թե´ միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու համար:
Անկասկած, մենք բարդ ուղի ենք ընտրել, սակայն ամեն ինչ կհաղթահարենք: Ինձ համար մեծ նշանակություն ունի այս ակումբը»,- Ստրամաչոնիին մեջբերում է իտալական մամուլը:






































