Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նանին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Լյուքսեմբուրգի ընտրանու հանդեպ տարած հաղթանակից հետո խոսել է իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի մասին, ով վերջերս հայտարարել է, որ լավ չի զգում իրեն «արքայական ակումբում»:
«Լյուքսեմբուրգի հետ կայացած խաղում Ռոնալդուն կենտրոնացած էր, ինչպես ամբողջ թիմը: Նա տխուր չէր: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Կարևոր է, որ մենք կարողացանք 3 միավոր վաստակել և ցիկլը սկսեցինք հաղթանակով: Սակայն հետագայում անհաջողություններից խուսափելու համար պետք է ավելի ագրեսիվ խաղ ցուցադրել»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստին մեջբերում է պորտուգալական մամուլը:









































