Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին բաց կթողնի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 11-ին Մալթայի ընտրանու հետ կայանալիք հանդիպումը:
«Ռոմա»-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Բուլղարիայի ընտրանու հետ կայացած խաղի 75-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Մոտ ժամանակներս Դե Ռոսին կմեկնի Հռոմ, որտեղ բուժզննման կենթարկվի` վնասվածքի աստիճանը որոշելու նպատակով:







































