Грузия Online-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-12-ին Վրաստան է այցելելու ամերիկյան միջգերատեսչական պատվիրակությունը, որը գլխավորելու է ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Մելիան: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ամերիկյան պատվիրակության կազմում գտնվելու են Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության, պաշտպանության ու արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչները: Միջգերատեսչական պատվիրակությունը գնահատական է տալու Վրաստանի նախընտրական միջավայրին: