Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էրմոսիլիո քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է զենքի պաշարներ և զինամթերք, որոնք պատկանում են թմրավաճառներին: Ստուգումը կայացել է այն բանից հետո, երբ սովորողներից մեկը իր համադասարանցու պայուսակում զենք է նկատել, և այդ մասին հայտնել է ուսուցիչներին:
Աշակերտի տանը ոստիկանությունը հայտնաբերել է AR 15 հրացաններ, 13 հազար կոմպլեկտ փամփուշտ, ավտոմատներ և գումար հաշվելու երկու սարք: Բացի այդ, տանտերերից առգրավվել է ռազմական հագուստ, երեք ավտոմոբիլ, որոնցից երկուսը զրահապատ էին:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի` տանը ձերբակալվել է աշակերտի մայրը: Այնտեղ գտնվող տղամարդուն հաջողվել է հեռանալ: Երեխան գտնվում է սոցիալական ծառայության խնամքի ներքո:










































