Վերլուծելով 51 000 թունաքիմիկատային թեստ` բնապահպանները կազմել են ամենակեղտոտ` այսինքն՝ թունաքիմիկատներով հարուստ մթերքները:
Այս տարօրինակ հիթ-շքերթի «ամենակեղտոտների» ցուցակում են հայտնվել խնձորը, նեխուրը, ելակը, դեղձը, սպանախը, բուլղարական քաղցր պղպեղը, կարտոֆիլը, սև հաղարջը, կաղամբը, կանաչեղենը:
Kedem-ի հաղորդմամբ «մաքուր» մթերքների լավագույն 15-յակում են սոխը, քաղցր եգիպտացորենը, արքայախնձորը, սմբուկը, սեխը, ձմերուկը, սունկը, թուրինջը, կիվին և այլն:









































