Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպմանն իր թիմի հաղթանակը` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
«Առաջին 15-20 րոպեները մենք շատ կաշկանդված էինք: Ֆուտբոլիստներն, ասես, վախենալով էին խաղում: Հետո թիմը կարգավորեց իր խաղ, արդյունքում մենք հաղթանակ տարանք:
Հնարավոր է, մենք կարող էինք ավելի շատ գոլեր հեղինակել: Տղաներն ինձ ասացին, որ խաղադաշտն այնքան էլ հարթ չէր, ինչը խնդիրներ էր առաջացնում գնդակին տիրելու ժամանակ: Այնուամենայնիվ, ես գոհ եմ արդյունքից»,- ռուսական լրատվամիջոցները մեջբերում են մասնագետի խոսքերը:









































