Բրիտանացի գիտնականները հավաստիացնում են, որ աշխույժ կենսակերպը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Դրան նպաստում է ֆիթնեսով, այգու և բնաջարանոցի աշխատանքներով, տնային գործերով զբաղվելը:
Օքսֆորդի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 8000 հիվանդության պատմություն և բացահայտել, որ ակտիվ կենսակերպ վարող կանայք քաղցկեղով հիվանդանում են 13%-ով ավելի քիչ, քան քիչ շարժունակություն ունեցող անձինք:
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ իրենց աշխատությունը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է ակտիվ լինելը:









































