Ջոն Հոփկինսի անվան, Ռայսի և Թել Ավիվի համալսարանի աշխատակիցները բացահայտել են, որ չարորակ գոյացությունների բջիջները գործում են՝ համաձայնեցնելով իրենց աշխատանքը:
Ըստ անցկացված փորձագիտության՝ չարորակ ուռուցքների բջիջները հաջող են գործում խմբերով` պաշտպանվելով հակաբիոտիկներից և քիմիաթերապիայից: Այսպես, առանձին բջիջներ բացահայտում են մարմնում նրանց համար առկա ագրեսիվ օջախները և այդ մասին հաղորդում մյուս բջիջներին: Արդյունքում ոչ ակտիվ վիճակ են ձեռք բերում` թաքնվելով քիմիաթերապիայից:
Այնուհետև նույն ճանապարհով էլ ակտիվությունը վերադառնում է:
Եթե հնարավոր լինի պարզել, թե ինչ ճանապարհով են այդ բջիջները համապատասխան տեղեկատվությունը փոխանցում մեկը մյուսին, ապա կկարողանան կանխել դրա տարածումը, և նրանց չի հաջողվի «խափել» իմունիտետին, իսկ մասնագետներն այդ նույն միջոցը կօգտագործեն հենց այդ հիվանդության դեմ:










































