Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հուսով է, որ իր թիմը Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլ կանցնի:
«Մենք իսկական արկածների ենք նախապատրաստվում: Մտադրություն ունենք հաղթանակ տանելու ընտրական փուլի բոլոր հանդիպումներում` սկսած Բուլղարիայի ընտրանու հետ խաղից:
Ներկայումս անցումային փուլ է` «Եվրո-2012»-ից դեպի Բրազիլիա: Սակայն ես հանգիստ եմ, իմ թիմում ընդգրկված են բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Լի ենք եռանդով, ցանկանում ենք հանդես գալ աշխարհի 2014 թվականի առաջնությունում»,- նշել է Պրանդելին:
Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի առաջնության ընտրական փուլում, բացի Բուլղարիայի ընտրանու հետ հանդիպումը, իտալացիները խաղալու են նաև Հայաստանի, Դանիայի, Չեխիայի, Մալթայի հավաքականների հետ:










































