Trade Mobile ընկերությունը Viking Press հրատարակության հետ համատեղ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին Աննա Ֆրանկին նվիրված հեռախոսային հավելված թողարկել:
Anne Frank App հավելվածում կլինեն Աննա Ֆրանկի օրագրի ֆաքսիմիլային պատճենները, բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերի հնչեցրած դրա առանձին հատվածները, տեսագրություններ, Աննա Ֆրանկի ֆոնդի արխիվից վերցված բացառիկ լուսանկարներ և փաստաթղթեր, ինչպես նաև Ամստերդմի այն շենքի հատակագիծը, որում Աննան և նրա ընտանիքը թաքնվել են նացիստներից:
Հավելվածն անգլերեն կլինի, փոխանցում է MIGnews-ը:
Աննա Ֆրանկն օրագրում գրառումներ է արել երկու տարի` 1942-ի հունիսի 12-ից մինչև 1944-ի օգոստոսի 1-ը, մինչ նրա ընտանիքը նացիստներից թաքնվել է Նիդեռլանդներում: Աննան մահացել է 1945-ին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարում:








































