Կատալոնական «Բարսելոնա»-ն նոր դարպասապահ է փնտրում: Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ թիմի երկրորդ դարպասապահ Պինտոն ցանկանում է լքել ակումբը:
Դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 2012 թվականի նոյեմբերին Պինտոն դառնում է 37 տարեկան, և ակումբը չի պատրաստվում նրան նոր պայմանագիր առաջարկել:
Այսպիսով՝ կատալոնացիները նոր դարպասապահ են փնտրում, որը թիմի հիմնական կազմում հանդես գալու նպատակով մրցակից կդառնա Վիկտոր Վալդեսին: Վիլանովան ցանկանում է իր թիմ հրավիրել գերմանականԲունդեսլիգայի լավագույն դարպասապահներից մեկին՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ներկայացուցիչ Մարկ-Անդրե տեր Շտեգենին:







































