L’Equipe-ի հավաստմամբ« «Լիլը» մեծ դժվարությամբ է իր կազմում պահելու ֆրանսիական ֆուտբոլի ծագող աստղ Լուկաս Դինյեին, քանի որ եզրային պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Ֆուտբոլիստի՝ իր ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին, և անգլիական ակումբները ստիպված են լինելու խոշոր գումարներ առաջարկել:
19-ամյա ֆուտբոլիստն իր առաջին մարզական քայլերը կատարել է «Լիլ»-ի ակադեմիայում: Անցած մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան ձախ պաշտպանին հնարավորություն ընձեռեց հանդես գալ հիմնական կազմում, և նա դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:








































