Ադրբեջանցի հանցագործի արտահանձնման վերաբերյալ Հունգարիայի Եվրոպական հասարակությունը հայտարարություն է տարածել.
«Հունգարիայի կառավարությունը ադրբեջանցի զինվորի արտահանձնմամբ միջազգային սկանդալ առաջացրեց: Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման Բուդապեշտում 2004 թվականին հայ սպային դաժանաբար սպանելու մեղադրանքով:
Այդ անազնիվ որոշումը, որը կայացվել էր Ադրբեջանի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման հույսով, ոչ միայն կվերացնի Հայաստանի հետ ընկերությունը, այլև կարող է Կովկասում սառեցված հակամարտության շիկացման պատճառ դառնալ: Հունգարիայի կառավարությանը, ըստ ամենայնի, նման հետևանքները չեն մտահոգում:
Զայրույթի և ամոթի զգացման վրա դժվար թե ազդի անորոշությունը՝ կառավարությունը նախապես իմացե՞լ է, որ հանցագործը չի շարունակի կրել պատիժն Ադրբեջանում, և որ Բաքուն նրան կդիմավորի՝ ինչպես հերոսի, թե՞ իսկապես հավատացել է ավտորիտար ռեժիմի խոստմանը:
Ճշմարտությունն ի հայտ բերելու և պատասխանատու անձանց բացահայտելու համար անհրաժեշտ է ձևավորել խորհրդարանական հանձնաժողով:
Կացնահարման սկանդալը վկայում է Արևմուտքից հեռանալու և առանց սկզբունքների Արևելքի դեմ իր դռները բացելու՝ Հունգարիայի կառավարության «արկածային քաղաքականության» ձախողման մասին:
Այս աննախադեպ դեպքի առնչությամբ մենք անհամբեր սպասում ենք Եվրախորհրդարանի կողմից վճռական, արագ գործողությունների»:








































