Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիտվական կողմի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 17-ին Վրաստան են այցելելու 5 երկրների արտգործնախարարներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիտվայում Վրաստանի դեսպան Գեորգի Կերդիկոշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ խոսքը Լիտվայի, Լատվիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Չեխիայի մասին է. «Արտգործնախարարների վրացական այցի նպատակը Վրաստանին աջակցության ցուցաբերումն է: Հուսով եմ, որ մենք նույնպես անպայմանորեն կհասնենք նրան, ինչին այդ երկրները հասել են մի քանի տարի առաջ: Դա եվրակառույցներին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելն է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Վրաստան էին այցելել Ֆիջիի, Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարները:






































