2010 թ. հոկտեմբերի 21-ի կառավարության որոշումներից մեկով հաստատվել էին գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի փոփոխությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարձրագույն որոկավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը:
Նրա խոսքով, ԲՈՀ-ը վերանայել և հաստատել է ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների և ատենախոսությունների հիմնական դրույթների, ինչպես նաև արդյունքների տպագրման համար ընդունելի պարբերականների ցուցակները:
«Հիմնականում ժամկետները լրանալու պատճառով դադարեցվել է մասնագիտական խորհուրդների գործունեությունը (61 խորհուրդներից 55-ի գործունեության ժամկետը լրացել էր 2010 թ. դեկտեմբերի 31-ին):
Սկսվել է մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը: ԲՈՀ-ը քննարկում է ստացված հայտերը: Արդեն հրամանագրվել է 32 խորհուրդ: Գործընթացը շարունակվում է»,- ասաց Ա. Ղուկասյանը:











































