Tuesday, 16 06 2026
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան

Թբիլիսիի քաղաքապետարանը կանոններ է սահմանել տնային կենդանիներ պահելու համար

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանը կանոններ է սահմանել մայրաքաղաքում շներ ու կատուներ պահելու վերաբերյալ: Ըստ այդ կանոնների՝ կենդանու տերը պետք է խնամի կենդանուն՝ նրա կոնկրետ տեսակին համապատասխան ձևով՝ հաշվի առնելով նրա կենսաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև ապահովի համապատասխան սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ջերմացվող ննջավայր և կենդանու արտաթորանքի համար համապատասխան պայմաններ:

Բացի այդ, կենդանու տերը պարտավոր է նախազգուշական գրություն փակցնել այն տարածքում, որտեղ շներն ազատ են արձակված: Անթույլատրելի է համարվում կենդանուն փողոց նետելը: Եթե կենդանու տերն այլևս չի ցանկանում պահել նրան, ապա նա կենդանուն կարող է հանձնել քաղաքապետարանի համապատասխան ծառայությանը:

Թբիլիսիում արգելվել է կենդանիների մասնակցությամբ մարտեր անցկացնելը: Կենդանիների տերերին արգելվել է իրենց կենդանիների հետ հայտնվել հանրային սննդի վայրերում, դեղատներում ու խանութներում՝ բացառությամբ հատուկ մասնագիտացվածների:

Բացի այդ, կենդանիների տերերին պարտադրվել է կենդանու վրա ամրացնել միկրոչիպ կամ հատուկ վզկապ, որում նշված կլինի նրա տիրոջ անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսի համարը: Հասարակական վայրերում շների զբոսանքը, բացառությամբ դեկորատիվ շներից, հնարավոր է միայն կապված վիճակում և դնչկալով: Այս կանոնը տարածվում է նաև Թբիլիսիի հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում:

Կանոններով կենդանիների տերերին պարտավորեցվել է իրենց կենդանիների զբոսանքից հետո հավաքել նրանց կեղտը: Շների տերերը պարտավոր են բժշկական-անասնաբուժական հիմնարկին տեղյակ պահել, եթե իրենց շունը կծել է մարդու կամ շան և վճարել այդ հիմնարկի ծառայությունների դիմաց:

Տարեկան մեկ անգամ էլ անհրաժեշտ է կենդանուն տանել անասնաբույժի մոտ, իսկ կենդանու սատկելու դեպքում՝ այդ մասին տեղյակ պահել անասնաբուժական կլինիկային և քաղաքապետարանի համապատասխան ծառայությանը: Թբիլիսիի տարածքում միայն հատուկ սահմանված վայրերում է թույլատրված տնային կենդանիների հուղարկավորությունը:

Կենդանուն կյանքից զրկել կարելի է միայն անասնաբույժի որոշման հիման վրա, եթե կենդանին ունի վտանգավոր հիվանդություն, կամ էլ եթե դա վերաբերում է անտուն կենդանիներին՝ նրանց ավելորդ տանջանքներից փրկելու համար: Կենդանուն կյանքից զրկել թույլատրվում է միայն հատուկ դեղորայքի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում