Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ անդամ երկրների 19 մշտական ներկայացուցիչներ սեպտեմբերի 10-11-ը այցելելու են Հայաստան և Ադրբեջան: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի տարածած հայտարարությունում:
Այդ այցի շրջանակներում նրանք հանդիպումներ կունենան երկու երկրների կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակը տարածաշրջանի հետ ծանոթանալն է և դրանում ընթացող զարգացումները քննարկելը:









































