Սիրիայի իշխանությունները ցրել են քիմիական զենքի պաշարները և դրանց բաղադրամասերը երկրի 20 քաղաքներում: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և Մերձավոր Արևելքի հետախուզության ներկայացուցիչներին:
«Արևմտյան հատուկ ծառայությունները կասկածում են, որ Սիրիայի կառավարությունը մի քանի տոննա քիմիական զենքը և դրանք ստանալու համար նյութերը ցրել է ամբողջ երկրի 20 քաղաքներում: Դա ավելացնում է անհանգստությունը՝ կապված զինանոցների անվտանգության ապահովման կարողության հետ այն դեպքում, երբ ամբողջությամբ դադարի երկրի կառավարումը (նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից.- 1in.am)»,- մեջբերում է թերթը հետախուզության իր գաղտնի աղբյուրի խոսքերը:
Պարբերականը գրում է, որ հետախուզության ներկայացուցչները հետևում են Սիրիայում տիրող իրավիճակին , սակայն նրանց առայժմ չի հաջողվել պարզել այն վայրերը, որտեղ տեղափոխվել է քիմիական զենքը: Որոշակի ծավալի թունավոր նյութեր կարող են գողացվել կամ կիրառվել Սիրիայի իշխանությունների կողմից խաղաղ բնակչության դեմ,- եզրակացնում է թերթը:
«Մենք կարծում են, որ ամեն ինչ գիտենք, բայց մենք այդպես էինք կարծում նաև Լիբիայի դեմքում: Մենք գտնվում էինք Լիբիայում, բայց դրանով իսկ արդյունքում մեզ անակնկալներ էին սպասվում՝ ինչպես պաշարների (զենքի.- 1in.am) քանակության, այնպես էլ այն պահպանելու վայրի առումով»,- թերթին ասել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը:
Ասադի վարչակարգի տապալումը ստիպում է ԱՄՆ-ին մեծ ուշադրություն դարձնել Սիրիայում քիմիական զենքի անվտանգության հարցերին: Washington Post-ը, վկայակոչելով իր զրուցակիցների խոսքերը, գրում է, որ Սիրիայի հարցում անորոշությունը ստիպում է Արևմուտքի հատուկ ծառայության աշխատակիցներին և երկրների կառավարություններին «արագացնել արտասահմանյան զինված ուժերի կողմից քիմիական զենքի պահպանման տեղը վերահսկելուն ուղղված միջոցառումները»:
Ամերիկյան և մերձավորարևելյան երկրների հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Սիրիան ունի մի քանի տոննա քիմիական զենք և դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ:
«Պաշարները, ըստ ամենայնի, ավելի շատ են, քան ենթադրվում էր նախկինում: Դրանք առավել մեծ չափով են ցրված: Առավել վտանգավոր նյութերը պահպանվում են բունկերներում՝ 6 կետերում, այն դեպքում, երբ դրանց բաղադրիչների պահվում են 14 այլ թաքստոցներում: Ամերիկյան հետախուզությունը բոլոր ջանքերը գործադրում է թաքստոցները հսկելու համար՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելով դրանց պաշտպանության համար երկրում իրավիճակի վատթարացման դեպքում»,- գրում է պարբերականը:










































