Ադրբեջան-ամերիկյան առևտրային պալատի նիստի ժամանակ քննարկվելու են ԱՄՆ կառավարության և ադրբեջանական ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, տեղեկացնում է Trend-ը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտնել է, որ արծարծվելու է ոչ միայն էներգետիկ ոլորտի համագործակցությունը, այլ նաև փոխգործակցությունը տնտեսական այլ բնագավառներում:
Դեսպանի խոսքով, ամերիկյան իշխանությունների նպատակն այն է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի օգուտ ունենա այդ համագործակցության արդյունքներից:








































