Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մյունխենի «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը նշել է, որ եվրոպական որոշ ակումբներ պետք է ճիշտ տրանսֆերային քաղաքականություն վարեն: Նրանք սխալվելու իրավունք չունեն:
Կանն ի նկատի ուներ այն գումարները, որոնք ակումբները ծախսում են նոր ֆուտբոլիստների իրավունքները ձեռք բերելու համար:
«Իհարկե, ակումբները մեծ գումարներ են ծախսում նոր ֆուտբոլիստների տրանսֆերները գնելու նպատակով, բայց նրանք սխալվելու իրավունք չունեն: Ակումբների ղեկավարները պետք է նախապես մտածեն, թե որքանով տվյալ ֆուտբոլիստը կհարմարվի իրենց թիմում և կարդարացնի ակնկալիքները»,- ասել է Կանը:








































