ԱՄՆ զինված ուժերը կնքել են իրենց պատմության մեջ ամենախոշոր գործարքը: BBC-ի հաղորդմամբ, Միացյալ Նահանգները պատվիրել են 179 լիցքավորող ինքնաթիռներ:
Գործարքի գինը կազմում է 35 մլրդ դոլար: Պատվերը ստացել է Boeing ընկերությունը, որը շահել է տենդերը` մրցելով եվրոպական EADS կոնցեռնի հետ, որը կառուցում է Airbus ինքնաթիռները:
Այս երկու ընկերությունների մրցակցությունը երկար պատմություն ունի: Մասնավորապես՝ 2007 թ. EADS կորպորացիան մեկ անգամ արդեն շահել էր նույն այս տենդերը, սակայն Boeing-ի բողոքից հետո նրա արդյունքները չեղյալ էին համարվել, և հայտարարվել էր նոր տենդեր: