«Վիկտոր Դալլաքյանին շնորհավորում եմ նոր պաշտոնում նշանակվելու առիթով». «Առաջին լրատվական»- ի հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վերաբերվում իր նախկին մրցակից Վիկտոր Դալլաքյանի՝ Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակվելուն, պատգամավորը նման պատասխան տվեց:
Մանրամասնելով՝ նա ասաց, թե չնայած այն հանգամանքին, որ ընտրություններում Վիկտոր Դալլաքյանին հաղթեց 2400 ձայնի առավելությամբ, նա իրեն չի շնորհավորել: «Ես նրան շնորհավորում եմ նոր պաշտոնում նշանակվելու առիթով և մաղթում արդյունավետ աշխատանք»,- մաղթեց անկուսակցական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում անկուսակցական Էդմոն Մարուքյանը հաղթել էր իր հիմնական մրցակցին՝ ստանալով 11 689 ձայն, իսկ Վիկտոր Դալլաքյանը 9271:






































