TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը տվյալներ է ներկայացրել երկրի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում լայն տարածում գտած գյուղական պահապանների (վարձկանների) համակարգի մասին:
Շահինի ներկայացրած տվյալների համաձայն՝ Թուրքիայում անվտանագության ուժերի օգնական հանդիսացող գյուղական պահապանների քանակը հասնում է 45,181-ի: Նրանց ամսական աշխատավարձը կազմում է 761 լիրա (1 դոլարը հավասար է 1.80 լիրայի), իսկ հավելավճարը՝ 76 լիրա: Բացի այդ, նրանք ամեն օպերացիային մասնակցելու համար ստանում են մոտ 25 լիրա:








































