Իրանի Սպահան քաղաքում բացվել է Իսլամական դիմադրության միջազգային կոնֆերանսը: Փաստացի, այն դարձել է ուժերի ստուգատես` Իրանի և Իսրայելի միջև հնարավոր զինված հակամարտության նախաշեմին: Թեհրանն աշխարհին հայտարարել է իր պոտենցիալ դաշնակիցներին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են երկրորդ և երրորդ ճակատ բացել Թել Ավիվի դեմ: Դրանք լիբանանյան և պաղեստինյան իսլամիստական խմբավորումներն են: Այս մասին հաղորդում է Kommersant-ը:
Սպահանում հավաքվել են այն կազմակերպությունների անդամները, որոնք համարվում են Իրանի հաճախորդները` նրա ռազմական և ֆինանսական օգնության հիմնական ստացողները: Պաղեստինը ներկայացնում է Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժումն ու «Իսլամական ջիհադ» խմբավորումը: Այդ երկու կազմակերպություններն էլ Իսրայելում համարվում են ահաբեկչական:
Հաջորդ ճակատը կարող է դառնալ Լիբանանը, որտեղ «Հըզբոլլահ» շիա խմբավորումը համարվում է Մերձավոր Արևելքում Թեհրանի գլխավոր դաշնակիցը: Ֆորումի ընթացքում բոլոր ելույթները վերաբերել են երկու թեմայի`«սիոնիստական օկուպանտների» դեմ պայքարին և Սիրիայի հակամարտությանը:
Իրանի նախկի արտգործնխարար Ալի Ակբար Վելայաթը, որը երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի խորհրդականներից է, վստահ է, որ ԱՄՆ-ն, Իսրայելը, Ալ-Քաիդան պայքար են մղում Բաշար Ասադի դեմ, քանի որ Դամասկոսը ոսկե օղակ է սիոնիստների դեմ դիմակայության շղթայում: Նույն միտքն է արտահայտել նաև Իրանում Սիրիայի դեսպան Համեդ Հասանը: Նրա խոսքով` Արևմուտքն ու արաբական աշխարհում նրանց դաշնակիցները ցանկանում են տապալել սիրիական ռեժիմը, որպեսզի ավերեն Իրանը «Հըզբոլլահին», Լիբանանին և Պաղեստինին միացնող կամուրջը: Պաղեստինցի սուննի պատվիրակները Սիրիայի մասին նման բոցաշունչ ելույթներ չեն ունեցել:
Կոնֆերանսի ուղերձը հղված ԱՄՆ-ին և Իսրայելին այն մասին էր, որ իրանական միջուկային օբյեկտներին հարված հասցնելով՝ Թել-Ավիվը ստիված կլինի պայքարել եվս երկու ճակատի դեմ:









































